Արոսենի լուրիստանյան
Արոսենի լուրիստանյան | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Salix luristanica
|
Արոսենի լուրիստանյան (լատին․՝ Salix luristanica), վարդազգիների ընտանիքի, արոսենի ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուփ կամ փոքր ծառ է, 3-7 մետր բարձրությամբ։ Երիտասարդ ընձյուղները ծիրանագորշավուն են կամ մուգ մանուշակագույն, մերկ, բնի և ծեր ճյուղերի վրա բաց մոխրավուն։ Բողբոջները ձվաձև են։ Տերևները երկարավուն՝ էլիպսաձև են կամ լայն ձվաձև էլիպսաձև, կլորավուն 3֊8 սմ լայնությամբ։ Ներքևի մասում ամբողջաեզր, գագաթի կողմում թույլ բլթակավոր (երբեմն՝ համարյա ամբողջաեզր), կաշվեկերպ, վերևի կողմից բաց կանաչ, փայլուն, ներքևի կողմից ծածկված է սպիտակ աղվամազով։ Տերևակոթունը ունի 1,5-2 սմ երկարություն, մազմզուկապատ է։ Ծաղկաբույլերը նոսր են, 5-8 սմ տրամագծով վահանիկներ։ Բաժակաթերթիկները նեղ եռանկյուն են, արտաքին կողմից ծածկված խիտ աղվամազով։ Պսակաթերթիկները կլորավուն են, եղունգավոր, սպիտակ։ Սերմնարանը կիսացածրադիր է, երկբնանի։ Պտուղն ունի 1,0-1,2 սմ երկարություն և 0,7-0,9 սմ լայնություն, հակառակ ձվաձև էլիպսաձև է կամ հակառակ կոնաձև, հիմքում և գագաթում բրդանման աղվամազով, դեպի ետ թեքված բաժակաթերթիկներով։
Ծաղկում է մայիս֊հունիս ամիսներին, պտուղները հասունանում են նոյեմբերին։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Կովկասում, Իրանում, Թուրքիայում։ Հայաստանի տարածքում հանդիպում է Արայի լեռան անտառներում, Գառնիի շրջակայքում, Վայքում, Սևանի ավազանում, կաղնու անտառներում, թփուտներում, ծովի մակերևույթից 1600-2000 մ բարձրությունների վրա։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արժեքավոր թփատեսակ է, որն աչքի է ընկնում դեկորատիվ բարձր առանձնահատկություններով և դիմացկունությամբ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 362)։